Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ինտիմ կյանքի և համբույրի մասին անհեթեթ օրենքներ

Ինտիմ կյանքի և համբույրի մասին անհեթեթ օրենքներ

Աշխարհի բազմաթիվ երկրներում գոյություն ունեն զարմանալի օրենքներ, որոնք կոչված են կարգավորելու մարդկային (և ոչ միայն) կյանքի ամենաինտիմ կողմը: Օրինակ`


ամերիկյան Կոնեկտիկուտում չի կարելի սեքսով զբաղվել ցերեկային լույսի ներքո, իսկ Դելավերում, հակառակը` մթության մեջ: Ալյասկայի նահանգում եղջերուներին “արգելված է” բեղմնավորվել քաղաքի փողոցում, իսկ Մալազիայի փողոցում համբուրվելու դեպքում կարող եք հայտնվել բանտում:


Մեծ Բրիտանիայում խուսափեք սիրախաղից. անծանոթ կնոջը սեքսով զբաղվելու առաջարկություն անողին սպառնում է 180 հազար եվրո տուգանք կամ էլ 3 ամսվա ազատազրկում: Հետաքրքրական, որ ոչ երկիմաստ առաջարկությամբ տղամարդուն դիմելու դեպքում պատիժ սահմանված չէ:


Կաթոլիկ Իռլանդիայում մինչև 1993 թիվն արգելված էր պահպանակների ներկրումը: Այդ երկրի իշխանությունների կարծիքով, սեքսը բացառապես սերունդը շարունակելու համար է: Մինչ օրս էլ հակաբեղմնավորիչներն այստեղ շատ թանկ են: Սեքսին վերաբերող ամենաանհեթեթ ու տարօրինակ օրենքները գործում են ԱՄՆ-ի տարածքում: Դրանք տարբերվում են նահանգից-նահանգ: Օրինակ` եթե դուք սեքսով զբաղվել նախընտրում եք մթության մեջ, ապա պետք է Դելավերից հեռանաք, բայց ոչ շատ հեռու, ընդամենը հարևան Կոնեկտիկուտ:
Օրեգոնում խիստ պատժվում է սեռական ակտի ժամանակ հայհոյելը: Եթե նույնիսկ հայհոյանքը ձեզ ու ձեր զուգընկերոջը գրգռում են, ավելի լավ է լռեք, որ հարևանները չլսեն: Այս նահանգի բնակիչները զրկված են ևս մեկ հաճույքից. Նույնիսկ սեփական տանը նրանք չեն կարող մերկ ման գալ, որպեսզի լուսանկարներից ու դիմանկարներից իրենց նայող հանգուցյալների հոգիներին չվիրավորեն:


Իսկ այ Մինեսոտայի կանանց բախտը բերել է. ոչ մի տղամարդ իրավունք չունի նրանց հետ անկողին մտնել, եթե սխտորով, սոխով ու ձկան հոտով է բուրում: Դա արգելված է օրենսդրորեն: Կարելի է նախանձել Նեբրասկայի բնակչուհիներին, որտեղ տղամարդկանց արգելված է կեղտոտ սպիտակեղենով սիրով զբաղվելը: Ոչ մի “հոտավետ” գուլպա ու ոչ թարմ վարտիք: Եթե ամուսինը չի կատարում այդ պահանջները, ապա նրան նույնիսկ կարելի է դատի տալ:


Յուտա նահանգում արգելված է անգիտակից վիճակում գտնվող մարդու հետ սեքսուալ շփումը, հատկապես, եթե նրան պետք է վերակենդանացնեն կամ էլ վիրահատեն: Մի զավեշտալի օրենք էլ Յուտայից, որը կարգավորում է սեքսուալ ու ամուսնական հարաբերությունները. Մոտիկ հարազաները միմյանց հետ կարող են ամուսնանալ միայն 65 տարեկանից հետո: Չէ որ այդ տարիքում դժվար թե ամուսիններին հաջողվի սերունդ տալ, ինչը, գենետիկայի օրենքների համաձայն, անառողջ երեխա ունենալու հավանականությունը խիստ մեծացնում է:


Ամերիկայի շատ նահանգներում պահպանվել են կենդանիների հետ սեքսը կարգավորող օրենքներ: Մնում է երևակայել, թե ինչ հանգամանքներ են հանգեցրել նման օրենքներ ընդունելուն: Ֆլորիդայում, օրինակ, արգելված է սեռական կապի մեջ մտնել վարազի հետ, Մինեսոտայում` թռչունների, իսկ կոնեկտիկուտում` 18 կգ-ից բարձր քաշ ունեցող կենդանիների հետ: Ստացվում է, որ ցանկացած կենդանի, որի քաշը չի գերազանցում նշաձողը, ապա կարելի է օգտագործել սեքսուալ հաճույքի համար:


Սակայն այս օրենքները տարածվում են նաև կենդանիների վրա: օրինակ` Կալիֆոռնիայում կատուն շան հետ հատուկ թույլտվություն ստանալուց հետո միայն կարող են զբաղվել սիրով: Բնականաբար, փաստաթուղթը ձևակերպում են նրանց տերերը: Իսկ Տեխասում գործող օրենքի համաձայն, խոզերին արգելված է օդանավակայանի տարածքում սիրային հաճույքներին տրվելը:


Շատ երկրներում ու քաղաքներում անգամ համբույրն է օրենքով կարգավորվում: Այովայում արգելված է անծանոթների հետ համբուրվելը: Ոչ մի ռոմանտիկա: Կոլորադոյում արգելված է քնած կնոջը համբուրելը, եթե անգամ այդ կինը ընկերուհին է, կինը կամ նույնիսկ քնած դուստրը, որին հայրը կամենում է “պաչիկ” անել: Կոնեկտիկուտում ավելի էկզոտիկ օրենքներ են. ամուսիններն իրենց կանայք իրավունք չունեն համբուրել կիրակի օրերին: Իսկ այլ կանանց հետ կիրակի օրերին համբուրվելու մասին օրենքը լռում է:


Կան երկրներ էլ, որտեղ բարքերն ավելի խիստ են, իսկ հասարակական վայրերում հաբուրվելու համար պատիժը` բավականաչափ լուրջտ: Մալազիայում, օրինակ, հասարակական վայրերում համբուրվելու համար սահմանված է 75 դոլար տուգանք: Ինդոնեզիայում նույն զանցանքի համար սահմանված տուգանքն ավելի թանկ է նստում` ազատազրկում մինչև 10 տարի ժամկետով կամ 100 հազար դոլար: Սիրառատ Ֆրանսիան ներողամիտ է այդ հարցում, սակայն տուգանում է համբույրի համար, եթե “դեպքը” կատարվում է երկաթուղու վրա: Անվիճելի է, որ այդ վայրում ոչ միայն համբուրվել, այլև կանգնել խորհուրդ չի տրվում: Իրանում, հասրակական վայրում համբուրվելը պատժվում է ճիպոտահարությամբ, ընդ որում, խոսքը միայն շուրթերը համբուրելու մասին չէ: 2004-ին իրանցի կինոսատղ Հորահ Կոմանդիրշը տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակի արժանանալով, ուրախությունից ռեժիսորին թույլ տվեց համբուրել իր ճակատը: 50-ամյա դերասանուհուն դատապարտեցին 74 ճիպոտահարվածի: Հրապարակային ներողությունից հետո միայն դատավճիռը փոխարինեցին պայմանական պատժամիջոցով:


Նման խիստ կարգեր են նաև ԱՄԷ-ում: Աբու Դաբիում փողոցում համբուրվելու դեպքում 10 օր կալանքի են դատապարտում: Մի քանի տարի առաջ Դուբայում 2 զբոսաշրջիկ` Ուկրաինայի քաղաքացին ու Ուզբեկստանի քաղաքացուհին փողոցում համբուրվելու համար տուգանվեցին 1000-ական դոլարով: Ոստիկանական արձանագրության մեջ նշվում է, որ նրանք անօրինական գործողություն են կատարել, ինչը հասարակական բարոյական նորմի խախտում է:


2009-ին նույն քաղաքում ոստիկանները ձերբակալել են Բրիտանիայից ժամանած սիրահար զույգին, որոնք համբուրվում էին ու գարեջուր խմում նորաձև Jumeirah Beach Residence թաղամասի ռեստորաններից մեկում: Նրանք նույնպես տուգանվեցին 1000 դրահմով ու մեկամսյա ազատազրկմամբ : Ոստիկանություն էր կանչել հարևան սեղանի այցելուն, որը վրդովված էր կատարվածով, պատճառաբանելով, թե ականատես են դարձել նաև իր երեխաները: Զույգը դատավճիռը բողոքարկեց, սակայն դատարանը մերժեց հայցը:


Նույնիսկ Իտալիայում է համբույրի նկատմամբ օրենքը խստացել: Մի 65-ամյա պարոն փորձել էր համբուրել անչափահասի ձեռնոցով ձեռքը, ինչի համար դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման: Գուցե տարեց տղամարդու արարքը ճիշտ չէր հասկացվել: Գործը լսելուց հետո ազատազրկումը փոխարինեցին 25 մլն լիր տուգանքով: Ընդ որում, դատավորները նշել էին, որ եթե հանկարծ տղամարդը փորձեր շուրթերով հպվեր անչափահասի շուրթերին, ապա այդ արարքը կգնահատվեր որպես բռնություն, իսկ համբույրն այտին, պարանոցին կամ էլ չծածկված ձեռքին` վիրավորանք: Իտալացի խիստ դատավորների կարծիքով միայն ճակատին դրոշմված հայրական համբույրը չի արգելվում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. aspekty.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am
Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am

Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...

Պլատոնական սեր
Պլատոնական սեր

Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում  քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...

Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am
Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am

Անհամատեղելիությունը զուգընկերների միջև ախտաբանական հակամարտությունն է: Հաճախ դրա պատճառը կնոջ օրգանիզմ ներդրված տղամարդու գենետիկ նյութի հանդեպ իմունային համակարգի ոչ ճիշտ ռեակցիան է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Համբույրի տեսակները. urolog.am
Համբույրի տեսակները. urolog.am

Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.

Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...

Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները
Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները

Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...

Անհավատարմության պատճառները. urolog.am
Անհավատարմության պատճառները. urolog.am

Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...

Սեռական խանդ. urolog.am
Սեռական խանդ. urolog.am

Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...

Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am
Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am

Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...

Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am
Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am

Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...

Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am
Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am

Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...

Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեքսոլոգիա
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեքսոլոգիա
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք

Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...

Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am
Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am

Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ